ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: