ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 27-ին, ժամը 17:16-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սովխոզ» թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1964 թ. ծնված Է. Ս.-ն, ստանալով դաստակների այրվածք, տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին, մարվել՝ 17:40-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ- 3110» մակնիշի 43 OS 004 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը: