Երեկ՝ Դավիթաշեն թաղամասի բնակարաններից մեկում, սանհանգույցի խողովակից՝ հոսանքի լարով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Նարե Վաչագանի Նավասարդյանը Լոռու մարզի Մղարթ համայնքից էր:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մղարթ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանն ասաց, որ ամբողջ գյուղը շոկի մեջ է, չգիտեն՝ ինչը կարող էր լինել աղջկա ինքնասպանության պատճառը:

 

Դպրոցի տնօրենը նշեց, որ Նարե Նավասարդյանը սովորել է գյուղի հիմնական դպրոցում. «Շատ խոնարհ, խելացի աղջիկ էր, մեր քաղաքավարի աշակերտուհիներից մեկն է եղել: Սիրելի աշակերտ է եղել ու վիշտ ենք ապրում նրա համար»,- ցավով ասաց Աղաբեկ Մոսինյանը:

 

Տնօրենը տեղեկացրեց, որ ինքնասպան եղած աղջիկը ավարտել էր ԵՊՀ-ի Արվեստի պատմություն բաժինը, կրթությունը շարունակում էր մագիստրատուրայում:

 

«Ընտանիքում երեք երեխա էին՝ մեկ եղբայր, երկու քույր: Նարեն 25 տարեկան էր, իսկ քույրը՝ 22 տ.: Նրանք երկուսով տեղափոխվել էին Երևան՝ ուսում ստանալու և վարձակալական հիմունքներով ապրում էին Դավիթաշեն վարչական շրջանում»,- ասաց Աղաբեկ Մոսինյանը:

 

Նշենք, որ Երևանում ինքնասպան եղած 25-ամյա աղջիկը Լոռու մարզի Մղարթի գյուղապետի քույրն էր: Նարե Նավասարդյանի մայրը՝ Արմինե Մամաջանյանը ուսուցչուհի է և դասավանդում է գյուղի հիմնական դպրոցում, հայրը՝ Վաչագան Նավասարդյանը, հանկարծամահ է եղել 2015թ.-ի նոյեմբերին: Ի դեպ, մինչև հանկարծամահ լինելը նա է եղել Մղարթի գյուղապետը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 40 շենքի 42 բնակարանից /Սուր շնչառական անբավարարություն, կախված դեպք./ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:


Սոնա Հարությունյան