Այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանի հատակին ընկած հայտնաբերել 1959 թ. ծնված Ա. Ա.-ի դին: