Մեկնարկել է ԵԼՔ դաշինքի երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին: 

 

«Մենք դիմել ենք ՀԱԿ-ին, որպեսզի նախորդ տարվա նման՝ մասնակցենք երթին, բայց իրենք Մարտի 1-ի հետ կապված՝ նախընտրական ծրագրեր ունեին, դրա համար չմիացանք»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին:

 

Արամ Սարգսյանն էլ ասաց, որ 9 կուսակցություններից 8-ը հաստատում է, որ այս իշխանության պարագայում ո՛չ Մարտի 1-ը, ո՛չ Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի: Գործը բացահայտելու համար պետք է ունենալ արդար դատական և քննչական համակարգ, որն ազնիվ և արդար կերպով կզբաղվի այս գործով»: