Ըստ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ այս պահին Հայաստանի ներքաղաքական իրավիճակում լարվածության որոշակի պոտենցիալ կա: «Լարվածությունը կապված է «Հանրապետական» կուսակցության ներքին խմբավորումների միջև նկատվող տարաձայնությունների և քաղաքացիների՝ հաշվառման հասցեները զանգվածաբար փոխելու հետ»:

 

Փաշինյանի կարծիքով՝ բախումները դուրս են եկել ներքին տրամաբանությունից. «Նշանակություն չունի, որ լարվածությունը «Հանրապետական» կուսակցության ներսում է: Այդ պրոցեսները կարող են անդրադառնալ ամբողջ քաղաքական վիճակի վրա»:

 

Փաշինյանը շեշտեց, որ հետևելու են պրոցեսին. «Եթե տեսնենք, որ դա սպառնալիք է իրական արդյունքների համար, արդեն կարող ենք դրանից հետևություններ անել»:

 

Աժ պատգամավորը գտնում է, որ բոլորի խնդիրը մեկն է. «Պետք է պայմաններ ստեղծենք ժողովրդի ազատ կամարտահայտման համար: Հայաստանի ժողովուրդն իր իրավունքների, իր իշխանության համար պայքարելու կամք ունի»: