ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 1-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների պողոտայի 5-րդ նրբանցքի տներից մեկի մուտքի ծածկը ձյան շերտի ծանրությունից վնասվել, ընկել է գազատար խողովակի և մոտակա էլեկտրական լարերի վրա. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ տան մուտքի ծածկը պոկվել, ընկել է գազատար խողովակի վրա և վնասել հաշվիչը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: