Հայաստանի շրջանների մեծ մասում մարտի 5-ի գիշերը, իսկ Սյունիքում և Արցախում՝ ցերեկը սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Մարտի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

 

 

Երևան քաղաքում մարտի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: