«Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունը ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին վստահության քվեն տալու է Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ ՀՀ 13 ընտրատարածքներում ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի կողմից առաջադրված պատգամավորների թեկնածուներին: Այս մասին կազմակե րպության հիմնադրման 14 ամյակին նվիրված միջոցառմանն ասաց հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը:

 

«301 համայնքներում գործող կազմակերպության 301 մասնաճյուղերի 45 հազար 117 հայրենապաշտ եւ անդավաճան անդամներով մենք սատարելու ենք պետական եւ քաղաքական իմաստուն գործիչ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող կուսակցությանը»,- ասաց նա: