ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին' ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի, Վայքի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Հրազդանի, Կոտայքի և Սպիտակի ճանապարհներին անձրև է տեղում:

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն