Մարտի 5-ին, ժամը 03:18-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 34 FC 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Շ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներ, 58-ամյա Շոթա Մարտիրոսյանն ու 26-ամյա Լյուդվիգ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն։ որոշ ժամանակ անց վիրավորներից Շ. Մարտիրոսյանը, գիտակցության չգալով՝ մահացել է։