Այսօր, մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: 

Սպարապետի ծննդյան օրը Եռաբլուրում էր նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով  խորհուր տվեց լրագրողներին՝ չքաղաքականացնել այս օրը, քանի որ սա հիշատակի օր է:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վերջին շրջանում տեղի ունեցող ՀՀԿ-ականների վեճերին, Մանվել Գրիգորյանը պատասխպանեց. «էշեր ու զոռբաներ ամեն տեղ էլ կան և պետք չէ մի քանի հոգու պատճառով ամբողջ ազգին նսեմացնել»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում զինվորներին մատակարարվել է անորակ բենզին, ԵԿՄ նախագահն ասաց. «Վարչապետ է, ամեն ինչ էլ կարող է ասել»: