Այսօր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, նրա հիշատակը հարգելու էր եկել նաև «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Արա Բաբլոյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ականների միջև տեղի ունեցող վեճերին, նշեց, որ նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի հորդորները չեն լսում, ՀՀԿ-ի շարքերում տեղ չունեն:  

Դիտարկմանը, որ այդ հորդորները հնչել են անընդհատ, բայց, օրինակ, ամենավերջին միջադեպը գրանցվեց երեկ՝ Արարատում, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Կյանքը դրանով չի ավարտվում»։

ՀՀԿ-ի նպատակն է՝ երկրում ստեղծել առողջ և կրթված հասարակություն,-ասաց Արա Բաբլոյանը, շեշտելով, որ դրա համար հարյուրավոր տարիներ են պահանջվում. «Պետությունները, որոնք մեզ համար օրինակելի են, հարյուրավոր տարիների ճանապարհ են անցել»։