Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում տղամարդը փակել է շտապօգնության մեքենայի ճանապահը, մերկացել եւ սկսել հարձակվել իր առջեւ կանգնած շտապօգնության մեքենայի վրա: Տեսանյութը հրապարակվել է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի «Միջադեպ Նովոսիբիրսկում» խմբում, գրում է Lenta.ru-ն:

 

Վկայակոչելով ՆԳՆ մարզային վարչության տվյալները, հրապարակման մեջ նշվում է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Լենինի փողոցում տղամարդու են ծեծել: Դեպքի վայր են ժամանել իրավապահները եւ շտապօգնության մեքենան, սակայն վերջինիս ճանապարհը կտրել է մի երիտասարդ, որն իրեն ոչ ադեկվատ է պահել:

 

«Նա սկսեց մերկանալ եւ հարձակվել անցորդների ու մեքենաների վրա: Ոչ ոստիկաններին, ոչ բժիշկներին նա ձեռք չէր տալիս»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

Երիտասարդին համոզել են հագնվել եւ հասցրել ոստիկանության բաժին, որտեղ նրա համար շտապօգնության մեքենա են կանչել: