«Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը՝ ավելացնելով, որ այս պահին կազմակերպվում է գրավի մուծման հետ կապված հարցերը, որից հետո Արթուր Սարգսյանը կլինի ազատության մեջ:

 

Սյուզան Սիմոնյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ իսկ պատճառով վերջինիս կտեղափոխեն քաղաքացիական հգիվանդանոց:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հաց բերողի» նկատմամբ խափանման միջոցի կիրառման պայմանները քննարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորների: