Երևանի Արշակունյաց պողոտայում մարտի 6-ին ժամը 14։40-ի սահմաններում թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ահազանգը ստացել են շտապօգնության ծառայությունից, որ տղամարդ է հանկարծամահ եղել:

Տղամարդու ինքնազգացողության վատանալու մասին շտապօգնության ծառայություն ահազանգել են ուղևորները։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։ Այս պահին արդեն դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը, և հանգամանքները պարզվում են։