2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ:

Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»:

Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապը արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտրոդների նկատմամբ:

Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանին տեսակցելու, առանց վերջինիս հետ հանդիպելու, իրականացնել իրենց լիազորությունը՝ այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ.Շիրխանյանը:

Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»:

Հաշվի առնելով վերը ներկայացվածը՝ դիտորդների խումբը արձանագրում է, որ՝

• Նման սահմանափակումները՝ ի դեմս Վ. Շիրխանյանին տեսակցել և վերջինիսի հետ զրուցել արգելելը, կամայական խոչընդոտ է դիտորդների օրինական աշխատանքի համար

• Նման արգելքը ողջամիտ կասկածներ է հարուցում այն մասին, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում Վ. Շիրխանյանի պահման պայմանների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հավաստի է: