Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում երիտասարդ տղա կա, ով գտնվում է անօգնական վիճակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ տղային, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայրում են համայնքային ոստիկանները, իսկ բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խումբը հիվանդանոցում է:

Դեպքի վայրում հայտնաբերվել են բավականին շատ արնանման հետքեր, կոտրված ակնոց և արյունոտված «վադալազկա» և շապիկ: 

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: