Եվրախորհուրդն առաջին աստիճանի ահազանգ է հնչեցրել Բելառուսից Ադրբեջան արտահանձնված լոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործի առնչությամբ, ում այդ երկրում սպառնում է դատապարտում և ազատազրկում:

Եվրախորհրդի կայքում նշված է, որ Լապշինին սպառնում է առավելագույնը 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելությունների, ինչպես նաև «հասարակությանը հակապետական կոչեր անելու» և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու» համար:

ԵԽ-ն իր ահազանգում հիշեցրել է, որ ներկայում Լապշինը գտնվում է Կուրդախանիի մեկուսարանում:

2017 թվականի ընթացքում Եվրոպայի խորհուրդը մի քանի ահազանգ ևս հնչեցրել էր' ուղղված Ադրբեջանին: Դրանք կապված են բլոգեր և լրագրող Մեհման Հուսեյնովի, լրագրող Էլմար Հուսեյնովի, Էլչին Իսմայիլիի գործերի հետ: Բոլոր այս դեպքերում Ադրբեջանը պաշտոնական պատասխան չի տվել: