«ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել էր ձորը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ավելի ուշ հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց ընդունված ուղևորուհին՝ 1996 թվականին ծնված Թամարա Մելքոնյանը մահացել է: Կատարվում է քննություն: