Լոնդոնի «Արսենալ»-ը, ինչպես տեղեկացրել ենք, Չմեպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 1:5 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիա»-ից:

Արդյունքում՝ լոնդոնյան թիմը 7-րդ անգամ անընդմեջ՝ դուրս մնաց մրցաշարի այս փուլից: Վերջին անգամ «Արսենալ»-ը քառորդ եզրափակիչ է դուրս եկել 2010թ.-ին: Այս մասին գրում է Squawka-ն:

Արդյունքում լոնդոնցիները գերազանցեցին Մադրիդի «Ռեալ»-ի հակառեկորդը, որը մրցաշարի այս փուլում պայքարը անընդմեջ լքել է 6 անգամ: