ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ: Առաջիկայում նշված ցուցապաստառները կտպագրվեն և կտրամադրվեն ընտրական գործընթացների մասնակիցներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ-ն հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում է զանգվածային լրատվության միջոցներին աջակցել տեղեկատվական ցուցապաստառների տարածման գործում: