ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1978 թվականին ծնված Մելանյա Ա.-ն իրենց առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է կարճեցված փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք' դատարկ պահունակով, 5.45 մմ տրամաչափի 51 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով ձեռք էր բերել 1988-1994 թվականներին ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: