Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել է հինգ մարդ, որոնցից երկուսը կին: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի տվյալներով' ևս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Պարբերականը հայտնում է, որ ուղղաթիռում երկու օդաչու է եղել և հինգ ուղևոր. ուղևորներից չորսը ռուս, մեկը՝ թուրք:

Կործանման հետևանքով առաջացած հրդեհը մարելու, ինչպես նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեծ թվով փրկարարներ: