ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի'Մոսկվայում արած հայտարարությանը: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այ դ հայտարարությունը, Շավարշ Քոչարյանն ասել է.

«Տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունը իր սադրիչ հայտարարություններով կոշտացնում է Ադրբեջանի՝ առանց այն էլ դեստրուկտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով արգելափակել բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացը:

Ակնհայտ է, որ Թուրքիային պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը էապես կնվազեցնի Բաքվի կախվածությունն Անկարայից»: