Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին -Բերդի 5-րդ նրբանցքի թիվ 4/1 հասցեում գտնվող «Դուստր Հասմիկ» ՍՊԸ- ին պատկանող արտադրամասի տարածքում և դրան հարակից մոտակա օբյեկտներում ոռոգման ջուր է լցվել և այն շարունակվում է հոսել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի աշխատակիցները։

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում