ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային տնօրեն Նադյա Պետկովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները և նախանշել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 
Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս մշակման փուլում եմ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը: 
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստակամություն է հայտնել վարկային ռեսուրսներ տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խոշոր տնտեսավարողներին: 
Նադյա Պետկովան նշել է, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին