Շիրակի մարզի 30-ամյա բնակիչը դիմել է ոստիկանություն՝ նշելով որ 2016 թ.-ի դեկտեմբերից մինչև սույն թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի 17-ամյա բնակիչը պարբերաբար սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 7-ամյա որդու նկատմամբ: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ոստիկանությունը ստացել է նյութերը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն. «Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունը, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»:

Նշենք՝ ըստ տեղեկությունների՝ 17-ամյա երիտասարդը, ով Շիրակի մարզում գործող քոլեջներից մեկի ուսանող է՝ 7-ամյա տղային պարբերաբար համոզելով և խաբելով՝ տարել է իրենց տուն և անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Նա ամեն անգամ սպառնացել է երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որևէ մեկին չհայտնի, հակառակ դեպքում՝ վատ կլինի նրա համար: