Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Բաքվի կողմից երկերեսանիություն է անվանել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու փաստը: Առաջադրվել է մի մարդ, ով կոչ է անում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով: Այս մասին Բալայանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

 

«Բաքվի երկերեսանիությունն անսահման է. դեսպանը, ով կողմնակից է պատերազմին, ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն»,- նշել է նա:

 

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհներն ապացուցել են իրենց անարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրել ռազմական ուղին: