Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիվանդացել է գրիպով: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Համաճարակային իրավիճակը մեզ մոտ, կարծես թե, նահանջում է, բայց ամեն դեպքում դեռ լուրջ է. Դմիտրի Անատոլևիչին ևս չկարողացանք զերծ պահել հիվանդանալուց»,- ասել է Պուտինը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպմանը:

ՌԴ վարչապետը մարտի 14-ին պլանավորել էր մի շարք միջոցառումների մասնակցել: Մարտի 14-ին նախատեսված էր նաև Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: