Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոստով» հանդիպմանը Պոլ Պոգբան վնասվածք էր ստացել:

Վնասվածքի պատճառով  ֆուտբոլիստը բաց կթողնի մանչեսթերյան թիմի առաջիկա խաղը: Այս մասին տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Մոուրինյուն նշել է, որ Պոգբան բաց կթողնի «Միդելսբոր»-ի դեմ առաջիկա հանդիպումը և հնարավոր է, որ չկարողանա  օգնել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի առաջիկա խաղին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ռոստով»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: