Մարտի 17-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 68 շենքի մոտակայքում գտնվող կավաշեն պարիսպը փլուզվել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շենքի մոտակայքում կառուցված մոնոլիտ-բետոնե պատնեշը փլուզվել է մոտակայքում կայանված «РАФ» մակնիշի և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաների վրա:

Պարզվել է, որ տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: