Մարտի 17-ին, ժամը 16:12-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Անի կայարան գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անիավան գյուղի թիվ 6 փողոցի տներից մեկին հարակից այրվում է խորդանոցի տանիք (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 18:20-ին: