Ազատության հրապարակում մեկնարկել է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված հավաքը: Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարություն։ Մինչ այդ Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցողները հայտարարեցին, որ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը մերժվել է, և նրան կհուղարկավորեն Շահումյանի գերեզմանատանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հավաքի մասնակիցները դժգոհություն հայտնեցին, սակայն Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ դա Արթուր Սարգսյանի ընտանիքի ցանկությունն է։

Երթի մասնակցիներն այս պահին նստացույց են անում։ 

Նշենք, որ նրանց պահանջներն են

1․ Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուրում։
2․ Քրեական գործեր հարուցվեն Արթուրին կալանավորման միջնորդությունը ներկայացրած դատախազի և այն հաստատած դատավորի նկատմամբ։
3․ ՀՀ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի հրաժարականը։