Մարտի 19-ին, ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայրում մաքրման աշխատանքներ են իրականացնում «Վայք ՃՇՇ»-ի աշխատակիցները:

Ժամը 22:00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: