ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմ Վրաստանում մահափորձ կատարած Վլադիմիր Հարությունյանի գործը չի վերանայվելու: Այս մաիսն հայտարարել է Հարությունյանի մայրը՝ հիմնվելով Արդարադատության նախարարությունից ստացված նամակի վրա, գրում է apsny.ge-ն:
Անժելա Հարությունյանը նշել է, որ իր որդին մեղավոր չէ. նա քաղբանտարկյալ է, այդ պատճառով իրենք պահանջում են վերանայել գործը:
Տեղեկացնենք, որ 2006 թվականին Թբիլիսիի բնակիչ Հարությունյանը Ջորջ Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման: