Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Պորտուգալիայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել ազգային թիմի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը:

Նշենք, որ 2016 թվականին Ռոնալդուն ազգային ընտրանու կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն, «Ռեալ»-ի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև արժանացավ «Ոսկե Գնդակ»-ին և ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: