ՄԱրտի 21-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի Գերմանական թաղամասում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Գերմանական» թաղամասի 1-ին փողոցի թիվ 21 տան բակում այրվում է մոտ 150 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:36-ին:

Այրվել է մոտ 50 հակ կուտակած անասնակեր և հարակից անասնագոմի պատի փայտյա երեսպանումը՝ մասնակի (մոտ 4 քմ):