Մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

 

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը, դժվարանցանելի՝ Վարդենյաց լեռնանցքը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: