Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 22-ին, Սյունիքում և Արցախում մարտի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում' ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 24-26-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝ մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: