Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն' կապված Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալի վերջին հայտարարության հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

 

Քալը գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան շարունակ փորձել է իրեն համոզել, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը, սակայն դա թուրքական կողմին չի հաջողվել:

 

Թուրքիայի ԱԳՆ-ում Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի նման հայտարարությունն անվանել են գյուլենականների նկատմամբ հովանավորչության դրսևորում: