Այսօր՝ մարտի 23-ին, «Նախընտրական իրավիճակ, քարոզարշավի ընթացքը, ծրագրեր, նպատակներ. բանախոսի գնահատականներն ու վերլուծությունները» թեմայով հանդիպմանը, ՀՀկ պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը խոսեց առաջիկա ընտրությունների, ընթացող քարոզարշավի, ինչպես նաև նպատակների մասին:

 

Նա նշեց' իրենց խնդիրը պետության, ժողովրդի անվտանգությունն է, սոցիալական, տնտեսական խնդիրները: Վարդան Այվազյանն առանձնացրեց հատկապես Կոտայքի մարզում աշխատատեղերի խնդիրը:

 

Անդրադառնալով երեկ Սամվել Բաբայանի ձերբակալության միջադեպին, պատգամավորը նշեց.

 

«Համոզված եմ, որ կփորձեն քաղաքական կոնտեքստ տալ այս ամենին, ես զերծ եմ մնում նմանատիպ վերլուծություններից: Հուսով եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում այս խնդիրը կգտնի իր տրամաբանական հանգուցալուծումը: Չեմ կարծում, որ Հայաստանի անվտանգության ծառայությունը կարող է չճշտված տեղեկություն տարածել:

 

Հարցին' ինչի՞ հետ են կապված ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների միջև տեղի ունեցող միջադեպերը, ՀՀԿ պատգամավորի թեկնածուն նշեց. «Թե՛ կուսակցական, թե ներկուսակցական լարվածություն՝ ես որևէ տեղ չեմ տեսել: Դրանք, կարծում եմ, սովորական միջադեպեր են եղել, որոնք քաղաքականացվել են: Այս շրջանում հասարակությունը շատ ավելի լարված է, կրքերը լարված են, ամեն ինչ կապվում է ընտրությունների հետ:

 

Այնտեղ, որտեղ մենք ենք քարոզչություն իրականացնում, մեր ընտրատարածքում նման բան չի եղել: