Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում՝ Վեստմինստերյան պալատի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը 52-ամյա Խալեդ Մասուդն է: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, Մասուդը ծնվել է Քենթում: Նա նախկինում անցել է ապօրինի զենք կրելու, ինչպես նաև հանրային կարգը խախտելու գործերով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, 40-ավել մարդ վիրավոր է: Ահաբեկչության հետևանքով դադարեցվել էր Համայնքների պալատի նիստը, իսկ պատգամավորներին հրահանգվել էր չլքել խորհրդարանի շենքը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել էր, որխորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբոստիկանները կրակոցներ են արձակել: Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա մեքենան վարել էանցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին: