Այսօր՝ մարտի 24-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Արարատի մարզի Արարատ քաղաքում:

Արարատում էր նաև «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը հավաքված հոծ բազմությանը ներկայացրեց Դաշինքի առաջնահերթություն համարվող 15 կետերը, խոսեց բնակչությանը հուզող խնդիրների մասին:

Ծառուկյանը նշեց' ինքը լուծման տարբերակը գիտի, անհրաժեշտ է միայն ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս և ընտրություն կատարել՝ «խաթր չանելով ոչ մի ծանոթ-բարեկամի, քավոր-սանիկի, այլ՝ հոգու ձայնին հետևելով և մարդու արած գործին նայելով»:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ խնդիրներին լուծում տալու համար ինքը պատրաստ է, անհրաժեշտ է միայն համախմբվել և 50+1 % վստահության քվե տալ. «Ձեր ապագան ձեր ձեռքում է, տրված է հնարավորություն՝ ձայն տալ և պահանջել»: