Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 24-ին կազմել է 484,04 դրամ: Այն մարտի 23-ի համեմատ մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 523,10 դրամ՝ արժևորվելով 1,64 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,61 դրամ է՝ մարտի 23-ի համեմատ այն արժեզրկվել է 0.10 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 24-ին կազմել է 8.44 դրամ' մարտի 23-ի համեմատ այն արժևորվել է 0,03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 273,58 դրամ, ոսկի՝ 19.438,02 դրամ, պլատին' 15.048,69 դրամ: