Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել: «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ»-ի զրուցակիցն է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Սեյրան Սարոյանը: 

Զրուցակցի այն հարցին, թե ինչպես է անցնում քարոզարշավը, Սեյրան Սարոյանը պատասխանեց.

«Ամբողջ ազգը եռուզեռի մեջ է, ինչպես նաև մենք: Փորձում ենք անձամբ շփվել ընտրազանգվածի հետ: Տարբեր գյուղեր են, բայց հիմնականում նույն խնդիրներն է, նույն հարցերը, և պիտի մտածել՝ նոր օրերնքներ ստեղծել ու այնպիսի օրենքներ, որ մեր ժողովուրդը կարողանա ոտքի կանգնի: Մեր իշխանությունները պիտի գյուղացու կողքին լինեն: Ժողովրդի խնդիրն ինչ է. ասում է՝ ախպեր ջան, ես էսքան հող մշակեմ, մենակ ձեր ջրի, վարձի փողը տամ, փաստորեն ոչ մի բան չեմ առնում ես: Գյուղացին, եթե լավ ապրի, քաղաքացին էլ լավ կապրի, բոլորն իրար հետ շաղկապված են»:

Անդրադառնաով Ջրառատի դեպքերին՝ Սեյրան Սարոյանը նշեց. «Հիմա այնպես է, որ իշխանությունն է տփողը, ջարդողը, մենք գել ու գազան ենք, ընդիմությունն էլ՝ խեղճ ու կրակ, բայց այդպես չէ»: 

Զրույզում՝ Սեյրան Սարոյանը պատմել է նաև դեպքի մանրամասները.

Տեսանյութը՝ ստորև.