ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 26-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:35-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է գերեզմանատան սկզբնամասում գտնվող Մ. Ի.-ի վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 25 քմ):