ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին դատապարտյալների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վիճաբանության ժամանակ դատապարտյալներից մեկը ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ):

Կատարվում է քննություն: