Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տիկնոջ՝ Իվետա Վեյոնեի հետ միասին մարտի 27-ի երեկոյան եռօրյա պետական այցով կժամանի Վրաստան:

Այդ մասին ասված Է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Թբիլիսիում օտարերկրյա հյուրերին կընդունի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ առաջին տիկին Մակա Չիչուայի հետ միասին:

Լատվիայի նախագահական զույգի ողջունելու արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին Վրաստանի նախագահի պալատում:

Պլանավորված են Վրաստանի եւ Լատվիայի նախագահի դեմառդեմ, ինչպես նաեւ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները, ինչից հետո պետությունների ղեկավարները կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս եւ կստորագրեն երկկողմ փաստաթղթեր: «Նա (Լատվիայի նախագահը) ժամանում Է Վրաստանի նախագահի հրավերով:

Այս այցը չափազանց կարեւոր Է, որովհետեւ, նախեւառաջ, համընկնում Է այն օրվա հետ, երբ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրի ուղեւորություններ կատարել Եվրամիության երկրներում»,-լրագրողներին ասել Է արտաքին կապերի հարցերով նախագահի խորհրդական Թե նգիզ Պխալաձեն: Վրաստանի հետ Եվրամիության անայցագիր ռեժիմն ուժի մեջ կմտնի մարտի 28-ին:

Թբիլիսիի բանակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի թվում հատուկ ուշադրություն կհատկացվի Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ապագային, հավելել Է Պխալաձեն: