Հայաստանի տնտեսության զարգացման միակ տարբերակը Մադրիդյան փաստաթղթի հիման վրա հարցի կարգավորումն ու նոր փաստաթուղթ ստորագրելն է: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի այս դիրքորոշմանը, սակայն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը համաձայն չէ: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ասաց ինքը՝ Բագրատյանը. «Ես ուշադիր լսում էի: Չկա ախր էդ տարբերակը, ա՛յ ձեր ցավը տանեմ, հո թուղթ ստորագրելով չի՞: Փորձենք զիջել՝ թուղթը կստորագրի, մեր հերը կանիծի»:

 

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Կոնգրեսի ասած զիջումներն այնքան էլ զիջումներ չեն, պատասխանելով հարցին՝ այդ դեպքում ի՞նչ են, պատասխանեց՝ «ես շատ գիտե՞մ՝ ինչ են»:

 

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այդ հարցը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը. «Հարգե՛նք էս ժողովրդին, հարգե՛նք էս պետականությունը, դուք էլ ճանաչեք Ղարաբաղը, եթե դուք ասում եք, որ դա պետություն է, ուրեմն զիջողը պետությունն է»:

 

Հրանտ Բագրատյանը, անցում կատարելով ընտրություններին՝ նշեց. «Ընտրության օրը շատ ակտիվ մասնակցություն չի լինի, բայց կարծում եմ՝ 55-60 տոկոս մասնակցություն կլինի»: